Պաշտպանել է խաղաղ գոյակցության սկզբունքը, դատապարտել ռազմական խմբավորումները, գաղութատիրությունը, պատերազմները։ Ռադհակրիշնան հարել է Շուսնկուսրայի ոգով մեկնաբանած վեդանւուսյի օբյեկտիվ իդեալիզմին։ Ընդունել է բացարձակ ոգու (աստված) գոյությունը, դրա անհերքելի ապացույց համարել կրոնը, միստիցիզմի փորձը։ Ըստ նրա՝ մարդկային դժբախտությունների պատճառը սոցիալական կարգերի արատներն են։ Նա դատապարտել է արևմտյան քաղաքակրթությունը կուտակման պաշտամունքի, սոցիալական և ազգային անհավասարության, ռազմականացման համար, սակայն նշված թերություններն անիրավացիորեն վերագրել է նաև սոցիալիզմին։ Ռադհակրիշնան առաջադրել է հասարակական և անհատական պրոբլեմների լուծման կրոնաիդեալիստական ուղի, մշակել միասնական համընդհանուր «հավերժական կրոնի» համակարգ, որը հիմնված է հին հնդկական կրոնվաիիլ, ավանդույթների վրա և կոչված է փոխարինելու գոյություն ունեցող բոլոր «դոգմատիկական» կրոնները։
Religion and Society, Լ․, 1947; Eastern Religions and Western Thougth, 2 ed․, L․, 1951; Occasional Speeches and Writings, ser․ 1—3, [Delhi, 1957—62]; Индийская философия, т․ 1—2, пер․ с англ․, М․, 1956—57․
Аникеев Н․ П․, Философские и социологические взгляды С․ Радхакришна на, в сб․։ Современная философская и социологическая мысль стран Востока, М․, 1965; Sarvepalli Radhakrishnan․ A Study of the President of India, New Delhi, 1966․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։