Սերգեյ Մարկով (ռազմական գործիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Մարկով (այլ կիրառումներ)
Սերգեյ Մարկով | |
---|---|
հուլիսի 7 (19), 1878 - հունիսի 25, 1918 (39 տարեկան) | |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | Ստավրոպոլի նահանգ, Խորհրդային Ռուսաստան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | գեներալ-լեյտենանտ |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ |
Կրթություն | Կոնստանտինովյան հրետանային ուսումնարան |
Պարգևներ |
Սերգեյ Լեոնիդովիչ Մարկով (ռուս.՝ Марков Сергей Леонидович, հուլիսի 7 (19), 1878, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 25, 1918, Ստավրոպոլի նահանգ, Խորհրդային Ռուսաստան), ռուս ռազմական գործիչ, քաղաքական գործիչ, զինվորական գիտնական և ուսուցիչ։
Ռուս-ճապոնական պատերազմի մասնակից։ Գլխավոր շտաբի ակադեմիայի ռազմական ուսուցիչ (1911-1914 թթ., 1916 թ.)։ Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից, 4-րդ հրաձգային «երկաթե» զորքերի շտաբի ղեկավար (1914-1915 թթ.)։ 13-րդ հրաձգային գումարտակի հրամանատար (1915-1916 թթ.)։ Վերին զորահրամանատարի շտաբի օպերատիվ բաժնի ղեկավարի տեղակալ, ապա Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ռուսաստանի զորքերի Արևմտյան ճակատի և Հարավ-արևմտյան շտաբների հրամանատար (1917 թ.)։ Գլխավոր շտաբի գեներալ-լեյտենանտ (1917 թ.)։ Որպես Կորնիլովյան ապստամբության համակիր՝ ձերբակալվել է Ժամանակավոր կառավարության կողմից, Բերդիչևսկի և Բիխովսկու գեներալների նստացույցների մասնակից (1917 թ.)։
Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակից (1918 թ.)։ Ռուսաստանի հարավում անցկացված Սպիտակ շարժման և Կամավորական զորքի կազմակերպիչ։ Ճանաչված է դարձել իր անձնական խիզախության և մարտավարական վարպետության շնորհիվ, մանավանդ՝ Կուբանում անցկացված մարտերի ժամանակ[2] ։
Մահացել է Շաբլիևկա գյուղի շրջակայքում անցկացված մարտերում Կուբանի երկրորդ ապստամբության սկզբում։ Կամավորական զորքերի միջավայրում ունեցել է կարևորագույն նշանակություն, ապա Մարկովցիի գունավոր զորամասերում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծագում և ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերգեյ Լեոնիդի Մարկովը ծնվել է 1878 թվականի հուլիսի 7-ին Սանկտ Պետերբուրգի գուբերնիայում, սպայի՝ ուղղափառություն դավանող մոսկովյան մեծահարուստի ընտանիքում[3]։
Կինը՝ Մարինա (Մարիաննա) Պավլովնա, ի ծնե՝ իշխանուհի Պուտյատինա, խորհրդատուի դուստր։
Երեխաներ՝ որդին՝ Լեոնիդը ծնվել է 1908 թվականի հունվարի 6-ին, և դուստրը՝ Մարիաննան ծնվել է 1909 թվականի հունիսի 24-ին։ 1920 թվականին ընտանիքը արտագաղթել է Ռուսաստանից, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ապրել է Բելգիայում, իսկ 1950-ական թվականներին գեներալ Մարկովի երեխաները տեղափոխվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Մարկովի ընտանիքը ընկերություն էր անում իշխան Պուտյատինի ընտանիքի հետ և սերտորեն համագործակցում էր Ռերիխների ընտանիքի հետ[4]։
Կրթություն և զինվորական ծառայության սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]1895 թվականին գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի առաջին կադետական կորպուսը և սեպտեմբերի 8-ին տեղափոխվել է Կոնստանտինովյան հրետանային ուսումնարանը։ 1898 թվականի օգոստոսի 21-ին դարձել է գվարդիայի փոխլեյտենանտ և ուսումնարանն ավարտել է 2-րդ հրետանային բրիգադի լեյբ-գվարդիայում։ Հետաքրքրվելով ռազմական գիտություններով՝ 1901 թվականին որոշել է ընդունվել Գլխավոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիա։ Նույն թվականի հոկտեմբերին կրկնակի մրցութային քննություն է հանձնել և ընդունվել է Ակադեմիայի կրտսեր դասարան։ 1902 թվականի օգոստոսի 21-ին ուսումնառության ընթացքում դարձել է լեյտենանտ։ Ավարտելով երկու դասարան և լրացուցիչ դասընթացներ՝ 1904 թվականի հունիսի 12-ին դարձել է շտաբս-կապիտան[5] ։
Ռուս-ճապոնական պատերազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակադեմիան ավարտելուց հետո որպես կամավորական մեկել է Ռուս-ճապոնական պատերազմի Մանչժուրիայի ռազմաճակատ[6]։ 1904 թվականի հուլիսի սկսել է ծառայել Մանչժուրիայի 2-րդ բանակի Լյաոյան քաղաքի ռազմական հաղորդագրությունների կառավարման վարժությունում։ Օգոստոսի 7-ից անցել է գեներալ-կվարտիրմեյստերի հրամանատարության, օգոստոսի 8-ին Ռազմա-տոպոգրաֆիկական բաժամունքի միջոցով առաջադրանք է ստացել կատարել Լյաոյանից մինչև Մուկդեն ճանապարհների և տարածքների հետախուզություն։ Եղել է Սիբիրի զիվորական կորպուսի անդամ և ապահովել է կապ Մանչժուրիայի բանակի հետ։ Օգոստոսի 16-ից մինչև 19-ը մասնակցել է Շոուշանպո գողի մոտ տեղի ունեցած մարտերին և «բարձրություն 99»-ին։ Օգոստոսի 22-ից սպաների գլխավորությամբ ապահովել է ռուսական բանակի հետախուզությունը Մուկդենից մինչև Տելին։
1904 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամիսները եղել է Գլխավոր շտաբի Արևելյան դասակի Մանչժուրիայի բանակի սպա։ Այդ ժամանակ՝ հոկտեմբերի 3-ին, Նովգորոդի բլրի ճակատամարտի ժամանակ վիրավորվել է նրա եղբայրը՝ Լեոնիդ Մարկովը՝ Վիլմանստրանդսկու զորքի փոխլեյտենանտ, ով մահացել է հոկտեմբերի 13-ին։ Դեկտեմբերի 6-ին Արևելյան շտաբի վերաձևավորման արդյունքում նշանակվել է Սիբիրի բանակային կորպուսի 1-ին շտաբում։ 1905 թվականի հունվարի 12-ից 16-ը մասնակցել է Սանդեպուի ապստամբությանը և Մուկդենսկի մարտին՝ 1905 թվականի փետրվար-մարտ ամիսներին։
1905 թվականի հունիսի 24-ին ստացել է կապիտանի կոչում և փոխադրվել է Գլխավոր շտաբ՝ շտաբի ավագ ադյուտանտի նշանակմամբ։ 1904 թվականի ամառվանից մինչև 1905 թվականի փետրվար ամիսը պարգևատրվել է հինգ շքանշաններով․ սուրբ Աննայի 4-րդ աստիճանը «Խիզախության համար» գրությամբ և 3-րդ աստիճանի՝ թրերով և ժապավենով, սուրբ Ստանիսլավի 2-րդ և 3-րդ աստիճանի թրերով, սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի՝ թրերով և ժապավենով։ Ռուս-ճապոնական պատերազմի արդյունքներով գրել է «Եվս մեկ անգամ Սանդեպով» գրքույկը 1911) և մեկ ամբողջ գլուխ «Ռուս-ճապոնական պատերազմը Գլխավոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիայի հաղորդագրությունների» կոլեկտիվ հետազոտության մեջ (1906)։
Կուբանի երկրորդ արշավանքը և մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]1918 թվականի հունիսի 22-ին 1-ին հետևակային դիվիզիայի գլխավորությամբ 2-րդ խմբի Կամազորայինների խմբերի, 1-ին հեծելազորային դիվիզիայի և Դոնի զորամասերի հետ հանդես է եկել Կուբանի երկրորդ արշավանքի ժամանակ։ Հունիսի 25-ին իր զորախմբերի հետ մոտեցել է Ցարիցին-Տորգովայա երկաթգծային ճյուղին, որտեղ հանդիպել է խորհրդային զորքերի հզոր դիմադրությանը՝ Շաբլիևկա երկաթկայարանի մոտ։ Կամավորականների մարտը բարդություններով է ընթացել, սակայն կեսօրին մոտ Մարկովի զորքերը կարողացել են գրավել հողատարածքը և խորհրդային ուժերը սկսել են հեռանալ Շաբլիևկայից։ Մարկովը հրամայել է ուղարկել հետևակի մի քանի հարյուր զինվոր՝ Վելիկոկնյաժեսկայա երկաթկայարանի պաշտպանության համար, իսկ ինքը՝ Տունենբերգ և Տիմանովսկի գնդապետների հետ անցել է բաց տարածք և հետախուզական դիտակետ ստեղծել՝ երկաթգծի մոտակայքում։ Միևնույն ժամանակ խորհրդային զրահապատ գնացքը կրակ է բացել հետախուզական դիտակետի ուղղությամբ, իսկ նռնակը պայթել է հենց Մարկովի մոտ՝ մահացու կերպով վիրավորելով գլուխն ու ձախ ուսը։
Հանվել է կրակի տակից և տեղափոխվել ոչ հեռու գտնվող մի տուն, որտեղ գիշերվա ժամը 4-ին մահացել է։ Առավոտյան ժամը 5-ին 1-ին Ինժեներային գումարտակի պատվո պահակախմբի ուղեկցությամբ Մարկովի դին տեղափոխել են Տորգովայա երկթակայարան՝ Դենիկինի շտաբի տեղակայման վայր։ Դենիկինը, իր խոսքերով, ծանր տանելով Մարկովի մահը[7], գրել է նրա ծաղկեպսակի վրա․ «Ե՛վ կյանքը, և՛ մահը հանուն Հայրենիքի երջանկության»։ Մարկովի մահվան լուրը ստանալուց անմիջապես հետո Սպայական դասակը Դենիկինի հրամանով վերանվանվել է Գեներալ Մարկովի 1-ին Սպայական դասական՝ սպիտակ բանակի չորս «գունավոր» դասակներից մեկը Ռուսաստանի հարավում, որը հետագայում վերանվանվել է Մարկովի դիվիզիա։
Զինվորական կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սկսել է ծառայել (01.09.1895)
- Փոխլեյտենանտ (31.10.1878) (08.08.1898)
- Լեյտենանտ (08.08.1902)
- Կապիտան (31.05.1914)
- Փոխգնդապետ (29.03.1909)
- Գնդապետ (06.12.19013)
- Գեներալ մայոր (06.12.1915)
- Գեներա լեյտենանտ (16.08.1917)
Շքանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Աննայի շքանշան 4-րդ աստիճանի, «Խիզախության համար» գրությամբ (1904)
- Սուրբ Ստանիսլավի շքանշան 3-րդ աստիճանի, թրերով (1904)
- Սուրբ Աննայի շքանշան 3-րդ աստիճանի թրերով և ժապավենով (1905)
- Սուրբ Ստանիսլավի շքանշան 2-րդ աստիճանի, թրերով (1905)
- Սուրբ Վլադիմիրի շքանշան 4-րդ աստիճանի, թրերով և ժապավենով (1905)
- Սուրբ Վլադիմիրի շքանշան 3-րդ աստիճանի (1914)
- Սուրբ Աննայի շքանշան 2-րդ աստիճանի (1915)
- Սուրբ Գևորգի շքանշան 4-րդ աստիճանի (1915)
- Գեորգիևան հրացան (1915)
- Բարձրյալի բարեկամություն (1916)
- «1812 թվականի Հայրենական պատերազմի 100-ամյակի» շքանշան (1913)
- «Ռոմանովների արքաատոհմի թագավորության 300-ամյակի հիշատակի» շքանշան (1913)
Արտասահմանյան․
- Չերնոգորիա․ Դանիել I իշխանի շքանշան 3-րդ աստիճանի (1908)
- Բուխարայի էմիրատներ․ Ոսկե աստղի շքանշան (1910)
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Приказы Скобелева в 1877-1878 гг. / Составил и редактировал Генерального штаба капитан Марков. — СПб, б/г.
- С. Л. М. Еще раз о Сандепу. 1-й Сибирский армейский корпус в боях под Хейгоутаем с 11 по 15 января 1905 года. Из дневника офицера, причисленного к Генеральному штабу. — СПб, б/г.
- Марков, капитан. Операция на реке Шахэ. Действия Восточного отряда генерал-лейтенанта Штакельберга // Сост. А. Баиов Русско-японская война в сообщениях академии Генерального штаба. —СПб, 1906. — С. 305—339.
- Марков С. Л. Записки по истории Русской армии. 1856—1891. — СПб, 1910.
- Гиссер Г. Г., Марков С. Л. Военная география России (прикладная часть). Исследование отдельных театров военных действий. — 1—2 изд. — СПб.: Типография Штаба войск Гвардии и Петербургского военного округа, 1909, 1911.
- Гиссер Г. С., Марков С. Л. Военная география иностранных государств. — СПб: Типография Штаба войск Гвардии и Петербургского военного округа, 1911.
- Бобин, Марков, Менжинский. География внеевропейских стран. — Пг, 1915.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #130257982 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Ходаков И. Белые и православие. — Посев. — 2008. — С. 41—48.
- ↑ Мельников В. П. Князь П. А. Путятин и его усадьба / Музей-институт семьи Рерихов в Санкт-Петербурге.. — Санкт-Петербург — Вышний Волочёк: Ирида-прос, 2000.
- ↑ Мельников В. П., Митусова С. С. Друзья семьи Рерихов на Кавказе // Грани эпохи : этико-философский журнал. — 2001. — В. 7. Архивировано из первоисточника 19 Դեկտեմբերի 2013.
- ↑ Гагкуев Р. Г. Генерал Марков // Марков и марковцы / Под ред. В. Ж. Цветкова, сост. Р. К. Гагкуев, Н. Л. Калиткина, В. Ж. Цветков. — книга. — Москва: Посев, 2001. — С. 9—58. — 552 с. — (Белые воины). — 2000 экз. — ISBN 5-85824-146-8
- ↑ Калиткина Н. Л. «Я смерти не боюсь». Генерал-лейтенант С. Л. Марков // Марков и марковцы / Под ред. В. Ж. Цветкова, сост. Р. К. Гагкуев, Н. Л. Калиткина, В. Ж. Цветков. — книга. — Москва: Посев, 2001. — С. 59—72. — 552 с. — (Белые воины). — 2000 экз. — ISBN 5-85824-146-8
- ↑ Деникин А. И. Глава V. Взятие Торговой. Смерть генерала Маркова // Очерки русской смуты. — Т. III. Белое движение и борьба Добровольческой армии.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետազոտություններ և գիտահանրամատչելի գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ангель-хранитель: памяти генерала Маркова // Вестник первопоходника. —Лос-Анджелес, 1963. — В. 17. — С. 13—14.
- Гагкуев Р. Г. Генерал Марков // Марков и марковцы / Под ред. В. Ж. Цветкова, сост. Р. К. Гагкуев, Н. Л. Калиткина, В. Ж. Цветков. — ռուսերեն գիրք. — Москва: Посев, 2001. — С. 9—58. — 552 с. — (Белые воины). — 2000 экз. — ISBN 5-85824-146-8
- Калиткина Н. Л. «Я смерти не боюсь». Генерал-лейтенант С. Л. Марков // Марков и марковцы / Под ред. В. Ж. Цветкова, сост. Р. К. Гагкуев, Н. Л. Калиткина, В. Ж. Цветков. — ռուսերեն գիրք. — Москва: Посев, 2001. — С. 59—72. — 552 с. — (Белые воины). — 2000 экз. — ISBN 5-85824-146-8
- Литвинов В. В. Гражданская война в России и генерал С. Л. Марков(ռուս.) // Вопросы духовной культуры. — С. 109—119.
- Николаев К. Н. Белый Витязь // Часовой. —Париж, 1958. — В. 388 (6). — С. 12.
- Семёнова Елена. Генерал С.Л. Марков. И жизнь, и смерть за счастье Родины // Голос эпохи : литературно-общественный журнал. — В. 2 (409), 1(0209). Архивировано из первоисточника 2 Ապրիլի 2015.
- Софронов Игорь. И жизнь, и смерть — за счастье Родины // Братишка : журнал подразделений специального назначения. — 2009. — В. 4. — ISSN 977160677001. Архивировано из первоисточника 2 Ապրիլի 2015.
- Чибирнов А. Герои русского сопротивления – генерал С.Л.Марков. Наследство шефа // Галлиполийский вестник. — 1938, 1 июля. — В. 61.
- Веригин В. Генерал-лейтенант Сергей Леонидович Марков - солдат, гражданин и патриот // Вестник первопоходника : орган союза участников 1-го Кубанского ген. Корнилова похода. —Лос-Анджелес, 1968, август-сентябрь. — В. 82—83. — С. 9—12.
Հիշողություններ և փաստաթղթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- А. Г. (анонимный автор) Из встреч с генералом Марковым // Донская волна : журнал. —Екатеринодар, 1918, 24 июня. — В. 3. — С. 5—6.
- Павлов В. Е. Доклад генерала Маркова. Бой у станции Шаблиевская. Смерть генерала Маркова. Похороны генерала Маркова (главы из книги «Марковцы в боях и походах за Россию») // Марков и марковцы / Под ред. В. Ж. Цветкова, сост. Р. К. Гагкуев, Н. Л. Калиткина, В. Ж. Цветков. — ռուսերեն գիրք. — Москва: Посев, 2001. — С. 205—217. — 552 с. — (Белые воины). — 2000 экз. — ISBN 5-85824-146-8
- Марковцы в боях и походах за Россию в освободительной войне 1917—1920 годов. В 2 т. / Сост. В. Е. Павлов. — Париж: Тип. Сергея Березняка, 1962. — 796 с.
- Демьяненко Я. Маленькое воспоминание о генерале С. Л. Маркове // Военная быль. — 1961. — В. 51. — С. 20.
- Деникин А. И. Генерал Марков // Очерки русской смуты. — Издание Поволоцкого. — Париж, 1921. — Т. 1. Вып. 1. Крушение власти и армии. Февраль-сентябрь 1917 г. — С. 94—101.
- Эльснер Е. Ф. Памяти генерала С. Л. Маркова // Жизнь. —Ростов-на-Дону, 1919, 13 июня.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ռուսաստանի ձայնը» ռադիոկայան (2011 թ․ սեպտեմբերի 27). ««Մոլորությունների տեսություն» ռադիոհաղորդում։ Զրույցի թեմա․ գեներալ Մարկով». YouTube. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 25-ին.
- «Սերգեյ Լեոնիդի Մարկովի կենսագրություն». «Քրոնոս» կայք. Վերցված է 2014 թ․ հունվարի 28-ին.
- «Գեներալ Մարկովին նվիրված հուշարձանի մասին». Վերցված է 2014 թ․ հունվարի 28-ին.
- Հուլիսի 19 ծնունդներ
- 1878 ծնունդներ
- Հունիսի 25 մահեր
- 1918 մահեր
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ
- Ռուս մանկավարժներ
- Ռուս ռազմական գործիչներ
- Ռուս քաղաքական գործիչներ