Սվետլանա Սարգսյան (երաժշտագետ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սվետլանա Սարգսյան (այլ կիրառումներ)
Սվետլանա Կորյունի Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 24, 1945 (79 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1969) |
Գիտական աստիճան | արվեստագիտության դոկտոր (1999) և պրոֆեսոր (2001) |
Մասնագիտություն | երաժշտագետ, մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ |
Սվետլանա Կորյունի Սարգսյան (հունվարի 24, 1945, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժշտագետ, մանկավարժ։ Արվեստագիտության դոկտոր (1999), պրոֆեսոր (2001), ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2009)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սվետլանա Սարգսյանը ծնվել է 1945 թվականին, Թբիլիսիում։ 1969 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության տեսության բաժինը (ղեկավար` պրոֆեսոր Ռ. Աթայան)։ 1971-1974 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում (ղեկավար` պրոֆեսոր Գ. Տիգրանով)։ 1974 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության տեսության ամբիոնում։ 1975 թվականին Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում պաշտպանել է թեզ` «Հայ երաժշտության 20-րդ դարի 60-ական թվականների զարգացման առանձնահատկությունները» թեմայով և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան։ 1978 և 1988 թվականներին Մոսկվայի կոնսերվատորիայում անցել է Որակավորման բարձրացման դասընթացներ։ 1999 թվականին Մոսկվայի պետական կոնսերվատորիայում պաշտպանել է «Հայ երաժշտությունը 20-րդ դարի համատեքստում» թեմայով թեզ և ստացել արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան։ 2004 թվականից Մոսկվայի Միջազգային երաժշտական միության անդամ է[2][3]։
Ուսումնասիրությունները վերաբերում են 20-րդ դ. հայ երաժշտության գեղագիտության և տեսության հարցերին[4]։
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- International Book of Honor կոչման (ABI, USA), 1998
- Հայաստանի կոմպոզիտորների միության մրցանակ, 1996
- Տարվա միջազգային կին կոչում (Միջազգային կենսագրական կենտրոն, Անգլիա), 1994-1995
- ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, 2009
- Հայկական Համաշխարհային Կոնգրեսի մրցանակ (Ռուսաստան), 2011
- Լեհական մշակույթի վաստակավոր գործչի կոչման (Լեհաստան), 2013
- ՀՀ Գիտության պետական կոմիտեի «Ոսկե մեդալ», 2015[5]
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вопросы современной армянской музыки (60-е годы), Е. , 1983.
- Армянская музыка в контексте XX века, М., 2002.[6]
- Арам Хачатурян, Научный справочник, Е., 2004.[7]
- Armenian Music and Composers, Y., 2004.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ «Սարգսյան Սվետլանա | ՀԿՄ». composers.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան, 2003։ հ. 4:
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Գիտության կոմիտե | Կոմիտեի ոսկե մեդալ արվեստագիտության բնագավառում». scs.am. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
- ↑ Սարգսյան, Սվետլանա Կորյունի (2002). Армянская музыка в контексте XX века: Исследование (ռուսերեն). Композитор. ISBN 9785852855114.
- ↑ Սարգսյան, Սվետլանա Կորյունի (2004). Арам Хачатурян: Науч.-справ. изд. Национальная академия наук Республики Армения, Министерство культуры и по делам молодежи РА. Ереван: Тип. НАН РА. ISBN 9789994195619.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սարգսյան, Սվետլանա Կորյունի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվետլանա Սարգսյան (երաժշտագետ)» հոդվածին։ |
|