Jump to content

Վիքինախագիծ:«ՎիքիՀայ 2024» հոբելյանական տարվա արշավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«ՎիքիՀայ 2024»
հոբելյանական տարվա արշավ


«Ինտերնետ հանրություն» և «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպությունները այս տարի ևս հայտարարում են «ՎիքիՀայ» արշավի մեկնարկը։ Նպատակը համացանցը հայերեն բովանդակությամբ հարստացնելն է, հայերեն բազմաբնույթ նյութերի ստեղծումը։ Այս տարի արշավը նվիրվում է ազգային .am դոմենի և միջոցառման նախաձեռնող ու հովանավոր «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության 30-ամյա հոբելյանին։ Նշված իրադարձությունը հաշվի առնելով՝ մրցույթի հովանավորները սահմանել են նաև հատուկ մրցանակ։ Այսպիսով, ի թիվս տարբեր անվանակարգերի 12 մրցանակների, կշնորհվի նաև .am-30-ի մրցանակը։

Համացանցին և .am դոմենի զարգացմանը 30 տարի նվիրած «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն հոբելյանական տարվա «ՎիքիՀայի» թեմա է հռչակել հենց այդ ոլորտի վերաբերյալ հայերեն բովանդակության հարստացումը։

Հոդվածները պետք է ստեղծվեն բացառապես առաջարկված ցանկերից։

Թեմաներ՝

  • դոմենային տիրույթի և համացանցի վերաբերյալ տերմիններ,
  • հասկացություններ,
  • հայտնի մարդիկ,
  • միջոցառումներ,
  • կազմակերպություններ։

Միացե՛ք համացանցում հայերեն բովանդակության հարստացման արշավին։ Մեկնարկը՝ 2024 թվականի սեպտեմբերի 16-ին, ավարտը՝ 2024 թվականի հոկտեմբերի 15-ին, ժամը 23։59-ին։ Արդյունքները կամփոփվեն և մրցանակները կշնորհվեն նոյեմբերի 5-ին՝ հանդիսավոր արարողությամբ։