Տիգրան Խաչատուրով
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչատուրյան (այլ կիրառումներ)
Տիգրան Խաչատուրով | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 23 (հոկտեմբերի 6), 1906[1][2] Մոսկվա, Ռուսական կայսրություն[3][1][2] |
Մահացել է | սեպտեմբերի 14, 1989[2] (82 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Հայկական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի պետական համալսարան[1], Q4201539?[1] և Վոպրոսի էկոնոմիկի |
Պաշտոն(ներ) | տնօրեն, տնօրեն և գլխավոր խմբագիր |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[1], Հունգարիայի գիտությունների ակադեմիա և Commission for the Study of the Natural Productive Forces? |
Ալմա մատեր | ՄՊՀ ազգաբանական ֆակուլտետ[1] |
Կոչում | ակադեմիկոս |
Գիտական աստիճան | տնտեսագիտության դոկտոր[1] (1940) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[4] |
Եղել է գիտական ղեկավար | Աբել Աղանբեկյան |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Տիգրան Սերգեյի Խաչատուրով (սեպտեմբերի 23 (հոկտեմբերի 6), 1906[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[3][1][2] - սեպտեմբերի 14, 1989[2], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), խորհրդային տնտեսագետ։ Տնտեսագիտության դոկտոր (1940), պրոֆեսոր (1940), ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1966)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1928 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետը։ Տրանսպորտի էկոնոմիկա է դասավանդել Մոսկվայի համալսարանում (1930 - 1931), տրանսպորտային ինժեներների ինստիտուտում (1931 - 1954), երկաթուղային տրանսպորտի ակադեմիայում (1947 - 1954), Տրանսպորտա-տնտեսագիտական ինստիտուտում (1952 - 1963) և այլ բուհերում։ Եղել է Երկաթուղային տրանսպորտի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, «Տեխնիկա ժելեզնիխ դորոգ» («Texника железных дорог») ամսագրի խմբագիր (1945 - 1949)։ Կազմակերպել և ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ տրանսպորտային համալիր պրոբլեմների ինստիտուտը (1955-1959)։ 1957 թվականից ԽՍՀՄ Պետպլանի էքսպերտ հանձնաժողովի անդամ է, ԽՍՀՄ ԳԱ կապիտալ ներդրումների արդյունավետության և նոր տեխնիկայի գիտական խորհրդի նախագահ, «Վոպրոսի էկոնոմիկի» («Bonpосы экономики») ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ, 1966 թվականից՝ գլխավոր խմբագիր։ 1967-1971 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ Նախագահության անդամ՝ էկոնոմիկայի բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար։ 1970 թվականից՝ Հունգարիայի ԳԱ պատվավոր անդամ։ Հեղինակ է տրանսպորտի էկոնոմիկայի, կապիտալ ներդրումների արդյունավետության, վերարտադրության տեսության, սովետական էկոնոմիկայի զարգացման հարցերին նվիրված շուրջ 20 մենագրության, գրքույկի և 300 հոդվածի, որոնցից շատերը հրատարակվել են աշխարհի տարբեր լեզուներով (անգլերեն, ֆրանսերեն, ճապոներեն, բուլղարերեն են)։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Размещение транспорта в капиталистических странах и в СССР, М., 1939.
- Пути развития транспорта СССР, М., 1941.
- Основы экономики железнодорожного транспорта, ч. 1, М., 1946.
- Экономика транспорта, М., 1959.
- Экономическая эффективность капитальных вложений, М., 1964.
- Социалистическое расширенное воспроизводство, М., 1971.
- Советская экономика на современном этапе, М., 1975.
- Интенсификация и эффективность в условиях развитого социализма, 352 с. 21 см., М. Наука 1978.
- Эффективность капитальных вложений, 335 с. 22 см., М. Экономика 1979.
- Экономика природопользования, 2-е изд. М. Наука 1987.
- Современная экономика Советского Союза, 485 с. 18 см., М. Прогресс 1979.
- Избранные труды. В 2 т. / Т. С. Хачатуров, 590 с., 23 см, М. Вольное экон. о-во России: ООО "Дедал Арт" 1996.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Tигран Сергеевич Хачатуров, Биобиблиография, M., 1969.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 508.
- ↑ 3,0 3,1 3,2 Хачатуров Тигран Сергеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիգրան Խաչատուրով» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 24)։ |
- Հոկտեմբերի 6 ծնունդներ
- 1906 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 14 մահեր
- 1989 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվայի հայկական գերեզմանատանը թաղվածներ
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ տնտեսագետներ
- Հայ պրոֆեսորներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- Ռուս տնտեսագետներ
- Տնտեսագիտական գիտությունների դոկտորներ