Ֆրանչեսկո Ֆերնանդի
Ֆրանչեսկո Ֆերնանդի | |
---|---|
Ծնվել է | 1679[1][2][3][…] |
Ծննդավայր | Միլան[4] |
Վախճանվել է | նոյեմբերի 4, 1740[5] |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ |
Մասնագիտություն | նկարիչ |
Francesco Ferdinandi Վիքիպահեստում |
Ֆրանչեսկո Ֆերնանդի (1679[1][2][3][…], Միլան[4] - նոյեմբերի 4, 1740[5], Հռոմ, Պապական մարզ), հայտնի է նաև Իմպերիալի անվամբ, ռոկոկո ժամանակաշրջանի, բարոկկո ոճի իտալացի նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Միլանում, նախնական կրթություն ստացել է Կառլո Վիմերչատի մոտ։ 1705 թվականին տեղափոխվել է Հռոմ։ Այնտեղ միացել է Կառլո Մարատային և մասնակցել նկարիչների մեծ ստուդիայի նախագծերին։ Հռոմում նրան հովանավորում էր կարդինալ Ջուզեպպե Ռենատո Իմպերիալին, ումից էլ նա հետագայում ստացավ իր երկրորդ անունը։ Նրա աշխատանքների մեծ մասը պահպանվել է Օտտոբանի՝ Վենետիկի ազնվական ընտանիքի հավաքածույում։
Հռոմում նա աշխատում էր անհատական ստուդիայում, իսկ բրիտանացի նկարիչներ՝ Ուիլյամ Հոարին և Ալան Ռամսեյին վարպետելը նրան ավելի հայտնի դարձրին[6]։ Նրա իտալացի աշակերտներից հայտնի են Կամիլո Պադերնին և Պոմպեո Բատոնին։ 1723 թվականին, Ֆերնանդին և նրա ընկեր՝ Ավգուստինո Մասուչին դարձան ակադեմիայի անդամներ։ Նա ամբողջովին յուրացրել էր նկարչությունը՝ իր թեմաների և ոճերի բազմազանությամբ։ Ինչպես նշում էր նրա կենսագիր Նիկոլո Պիոն՝
- կատարելությամբ, ջանասիրությամբ և առանց ակադեմիականության նա կարողանում է արարել բոլոր տեսակի կենդանիները, ինչպես նաև մրգերը, ծաղիկները, ոսկե և արծաթե սպասքը, գոբելենները, լանդշաֆտները և պատմական նկարները ....[7][8]
1720-24 թվականներին նա նկարեց Սենթ Էուստաչիո եկեղեցու մեծ խորանը։ Նա նաև նկարել է խորանի կողապատերի երկու կտավները։ Նրա վրձնին են պատկանում նաև 1730 թվականի՝ Գուբիոյի Սան Ֆրանչեսկո և Հռոմի՝ Սան Գրեգորիո ալ Սելիո եկեղեցիների խորանների նկարազարդումները։ 1735 թվականին, Ֆիլիպպո Յուվարան պատվիրեց իշխանական առաքինությունների տեսարաններով ութ մեծ կտավ, նախատեսված Իսպանիայի Լա Գրանժա թագավորական պալատի գահասենյակի համար։ Ֆերնանդին մեծ ազդեցություն է ունեցել Ֆրանչեսկո Սոլիմենայի, Ֆրանսուա Լեմոյնի, Ֆրանչեսկո Տրեվիսանի, Պլասիդո Կոստանզի, Ագոստինո Մասուչինոյի, Պիտոնիի, Դոնատո Կրետիի և Դոմինիկո Պարոդիի ստեղծագործությունների վրա։ Լեմոյնեի մահից հետո, նրան փոխարինելու եկավ Չարլզ-Անդրե վան Լոն։ Քանի որ Պարոդիի վարձավճարները չափազանց թանկ էին, շուտով նա պարգևատրվեց Ազատականությունը կամ Ալեքսանդրը վարձատրություն է տալիս իր սպաներին հանձնարարականներով[9]։ Իմպերիալին մահացել է Հռոմում, 1740 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Francesco Fernandi
- ↑ 2,0 2,1 Francesco Fernandi
- ↑ 3,0 3,1 Francesco Fernandi — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2017.
- ↑ 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ "William Hoare of Bath". Judy Egerton. The Burlington Magazine (1991): p 47–48.
- ↑ "Imperiali", Anthony M. Clark. The Burlington Magazine (1964) pages 226–233.
- ↑ tutti li generi delle cose naturali, con ogni perfezione, ed diligenza, e senza alcuna scuola, come di tutte sorte di Animali, e Pesci nelli è stato singolare, come anche di frutti, Fiori, Christalli, vasi d'oro, è di Argento, tapezzarie, Vedute, e Paesi...Istorie, ed' ogn'altro che gli viene alle Mani...
- ↑ Now in the Escorial. Clark AM, page 233.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկո Ֆերնանդի» հոդվածին։ |
|