Ֆրիկի սոցիալական տաղեր
Ֆրիկի սոցիալական տաղեր | |
---|---|
Տեսակ | չափածո |
Ժանր | քնարերգություն |
Թեմա | պանդխտություն, սեր, հայրենիք |
Բնօրինակ լեզու | միջին հայերեն |
Լեզու | հայոց լեզու |
Ստեղծման տարեթիվ | մոտ 1230-ականներից մոտ 1310-ական թվականներ |
Ֆրիկի սոցիալական տաղեր, հայ միջնադարյան քնարերգության խոշոր ներկայացուցիչ Ֆրիկի չափածո և արձակ տաղեր, որոնք գրված են սոցիալական թեմայով։ Տաղերում անդրադարձ է կատարվում սոցիալական անհավասարության և անարդարության գաղափարներին, ի տարբերություն Ֆրիկի հոգևոր թեմայով գրված տաղերի, որոնք հիմնականում Աստծուն են գովերգում[1]։
Սոցիալական թեմայով գրված տաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրիկը թողել է դրամատիկ սյուժե ունեցող ժողովրդական մի ավանդության մշակում՝ «Տաղ Ֆրկան ասացեալ ի վերայ եղբայրասպանին»։ Ձեռագրերից մեկում վկայված է նաև «Առակ լավ և պիտանի»։ Այս տաղում Ֆրիկը խրատում է մարդկանց հեռու մնալ ագահությունից՝ իբրև մեծ չարիքից։ Հոգևոր արժանիքները ստորադասվում են նյութականին՝ շեշտելով վերջինիս անցողիկությունը։ Դրանցից են.
- «Տաղ Ֆրկան ասացեալ ի վերայ եղբայրասպանի»/« Առակ լավ և պիտանի»/
- «Արղուն Խանի և Բուղայի մասին»
- «Գանգատ»/«Բան ի Ֆրիկ գրքոյն»
- «Վասն բազեի և բրջի»
«Տաղ Ֆրկան ասացեալ ի վերայ եղբայրասպանի»
[խմբագրել | խմբագրել կոդը]Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Տաղ Ֆրկան ասացեալ ի վերայ եղբայրասպանի» տաղն այն մասին է,որ երկու ունևոր եղբայրներ ապրում էին Մսրում։ Մեծ եղբայրը որոշում է մորթել փոքրին, որպեսզի տիրանա նրա ունեցվածքին։ Հանկարծ պատի մեջ շարված աղյուսներից մեկը լեզու է առնում և խրատում է ավագ որդուն հեռու մնալ նման ոճրագործություն կատարելուց։ Լեզու առած աղյուսը պատմում է, որ ինքը ստեղծվել է մի մեծահարուստի մարմնից, ով զանազան արկածներից հետո դարձել է աղյուս։
Տաղաչափական առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Տաղ Ֆրկան ասացեալ ի վերայ եղբայրասպանի» տաղը շարադրված է չափածո և աչքի է ընկնում ժողովրդական բանահյուսությանը բնորոշ առանձնահատկություններով. առած- ասացվածքների, ժողովրդական դարձվածքների հարուստ կիրառություն ո ւնմանահնչունություններ ներքին ռիթմիկ հանգերով ։ Ֆրիկին բնորոշ տաղաչափությունը հակադրումն է մինչ այդ գործածվող հոգևոր թեմաներով գրված երկերին բնորոշ ծանր և միօրինակ հանգերի։ Ֆրիկի խոսքին բնորոշ է անմիջականությունը, բանաստեղծական տարբեր ձևերը՝
Երբ կու ծաղկին միտքս ու հոգիս - Հայրեններ
|
«Արղուն Խանի և Բուղայի մասին» տաղը ինքնակենսագրական բնույթի ստեղծագործություն է և այս երկի և մի քանի տաղի շնորհիվ ենք իմանում Ֆրիկի մասին կենսագրական փաստեր։
«Արղուն Խանի և Բուղայի մասին»
[խմբագրել | խմբագրել կոդը]Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Արղուն Խանի և Բուղայի մասին» տաղում Ֆրիկը որպես ականատես պատմում է 1289 թվականի դեպքերը.Արղուն խանը Բուղային էր տվել բոլոր գործերի կառավարչի պաշտոնը։ Ֆրիկը պատմում է Բուղայի բարձրացրած ապստամբության և դրա պարտության մասին։ Բուղան մահապատժի է ենթարկվում։ ։Ֆրիկի համակրանքը Արղունի կողմն է, որովհետև վերջինս դրական էր տրամադրված քրիստոնյաների հանդեպ։ Արղունի մահից հետո գահակալական կռիվներ են սկսվում և հաղթում է նրա որդի Ղազան խանը։ Նոր խանը սկսում է ակտիվորեմ մահմեդականություն քարոզել։ Ինչ որ հատվածում գտնում ենք Ղազան խանի անունը, բայց ոչ որպես թագավոր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայոց հին գրականության պատմություն, գիրք Ա, Երևան, 1968
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մանուկ Աբեղյան Հայոց Հին Գրականության Պատմություն, Գիրք Ա. ՀՍՍՌ ԳԱ Գրականության ինստիտուտ, Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1944 (հայ.)